Մեր մասին

 

 

 Չիզլերը տեղակայված է Արագածոտնի մարզում և զբաղվում է բարձրորակ ու առանձնահատուկ պանիրների արտադրությամբ: Տեղական պանրագործության ոլորտում Չիզլերն առաջիններից է, որ կիրառում է պանրի արտադրության արևմտյան փորձն ու տեխնոլոգիան:

 

Չիզլերը մի գաղափար է , որը ծնվեց 2004թ. Նոյեմբերին, երբ գործի հիմնադիր Կարեն Դարբինյանը ԱՄՆ-ի Ֆիտչբուրգ քաղաքում մասնակցում էր  Համայնքային կապեր գործարար վերապատրաստման ծրագրին: Նա բացառիկ հնարավորություն ունեցավ  Սմիթս Քանթրի Չիզ ընտանեկան պանրագործական ֆիրմայի աշխատանքներն ուսումնասիրելու և փորձառություն ձեռք բերելու, որն էլ կիրառում է հայրենիքում:

 

Նիդեռլանդներում կաթի վերամշակման և պանրագործության ոլորտում ձեռք բերած մասնագիտական կարողությունները թույլ են տալիս կազմակերպությանը ներդնել հոլանդական պանրի արտադրության ավանդական գաղտնիքները: PTC+ - ի մասնագետների աջակցությամբ կազմակերպությունը Հայաստանում սկսել է հանրահայտ Գաուդա պանրի արտադրությունը:

 

Մենք արհեստավորական պանրի արտադրության կազմակերպիչ ենք:

Մեր արտադրած պանրի բոլոր տեսակները պատրաստվում են ձեռքով, փոքր խմբաքանակներով: Մենք օգտագործում ենք միայն Գլենգըրի Չիզմեյքինգ ընդ Սըփլայ կանադական կազմակերպության մատակարարած բարձրորակ պանրային հավելումները, ինչպիսին են պանրային կուլտուրաները, մակարդը և պանրամոմը: Պանրի արտադրության խորհրդատվության և նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտում սերտորեն համագործակցում ենք մեր գործընկեր Գլենգըրի Չիզմեյքինգ ընդ Սըփլայ կազմակերպության հետ:

 

Մենք փորձում ենք պահպանել պանրի արտադրության արհեստագործական ավանդույթները:

Մեր նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալ ընտրելու արևմտյան ոճով արտադրված, տեղական առանձնահատուկ պանիրներ:

 

Մենք ներդնում ենք մեր բոլոր ջանքերը` միայն առանձնահատուկ և բարձրորակ պանիրներ արտադրելու համար:

 

 

Հայաստանում  պանրագործության, ինչպես նաև պանրի սպառման և օգտագործման լավ ավանդույթների ստեղծումը մեր գործի նպատակներից մեկն է:

 

Մենք օգտագործում ենք միայն Արագած լեռան արոտավայրերում բուծվող կովերի անարատ թարմ կաթը:

 

 

Ներկայումս արտադրում ենք սերուցքային պանիր, պանրային աղանդերներ,Գաուդա (Հոլանդական պանիր), Կալաչա և Թելակ:

 

Արագած լեռան ալպիական արոտավայրերով շրջապատված լինելը մեզ հնարավորություն է տալիս կազմակերպել օրգանական պանիրների արտադրություն:

 

Մոտ գտնվելով կաթ արտադրող ֆերմաներին մեր կազմակերպությունն օգտագործում է ամենաթարմ կաթը` ժամանակ չվատնելով տեղափոխման համար, որն էլ մեր կազմակերպության առավելություններից մեկն է:

 

Մենք շատ հպարտ ենք, որ կազմակերպում ենք արժեքավոր արտադրություն: