Մեր Ընկերները

PTC+

2007 թ-ի Սեպտեմբերին կազմակերպության գործադիր տնօրենը մասնակցեց Նիդեռլանդների Ֆրիսլանդ նահանգում կազմակերպված կաթնամթերքի և պանրի արտադրության գործնական ուսուցմանը: Ուսուցման կազմակերպիչ  PTC+ ուսուցման կենտրոնը Նիդերլանդներում համարվում է պանրագործության լավագույն դպրոցներից մեկը:

Ուսուցման երեք կարևորագույն մասերն էին`

  • Որակյալ կաթի մթերում

  • Կաթի և պանրի արտադրության կազմակերպում

  • Որակի կառավարում

Շնորհիվ PTC+ մասնագետների աջակցության կազմակերպությունը Հայաստանում սկսել է հանրահայտ Գաուդա պանրի արտադրությունը:

Չիզլեր-ի անձնակազմը բարձր է գնահատում նրանց աջակցությունը և հայտնում իր շնորհակալությունը:

 

 

 

 

 

Յանի Բենինգ (PUM)

 2007 թ-ի Հունիսին PUM կազմակերպության աջակցության ծրագրի շրջանակներում Յանին այցելեց մեր կազմակերպություն: Երկու շաբաթների ընթացքում Յանին կազմակերպության պանրագործին փոխանցեց Հոլանդական պանրի  արտադրության հմտությունները: Արդեն 25 տարի է ինչ Յանին

Նիդերլանդերում զբաղվում է պանրագործությամբ և տնօրինում է միջին մեծության պանրագործարան:

 

 

 

 

 

 

 

Ջոն Վան Էսչ

Արդեն 10 տարի է ինչ Ջոնը հանդիսանում է CESO ի կամավոր և օգնում է զարգացող երկների գործարարներին ճիշտ կազմակերպելու կաթնամթերքի և պանրի արտադրությունը:

2007 թ-ի Հուլիսին մեր կազմակերպությունը հյուրընկալեց Ջոնին: Նրա աջակցությամբ կազմակերպությունը սկսեց բարելավել արտադրությունը և արտադրանքի որակը:

Ջոնը 25 տարի կաթնամթերիքի արտադրության կազմակերպում է դասավանդել Կանադայում գտնվող Գելֆ Համալսարանում: