|
Չիզլերը տեղակայված է Արագածոտնի մարզում և զբաղվում է բարձրորակ ու առանձնահատուկ պանիրների արտադրությամբ: Տեղական պանրագործության ոլորտում Չիզլերն առաջիններից է, որ կիրառում է պանրի արտադրության արևմտյան փորձն ու տեխնոլոգիան: Նիդեռլանդներում կաթի վերամշակման և պանրագործության ոլորտում ձեռք բերած մասնագիտական կարողությունները թույլ են տալիս կազմակերպությանը ներդնել հոլանդական պանրի արտադրության ավանդական գաղտնիքները: PTC+ - ի մասնագետների աջակցությամբ կազմակերպությունը Հայաստանում սկսել է հանրահայտ Գաուդա պանրի արտադրությունը: Մենք արհեստավորական պանրի արտադրության կազմակերպիչ ենք: Մեր արտադրած պանրի բոլոր տեսակները պատրաստվում են ձեռքով, փոքր խմբաքանակներով: Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ պանրային հավելումները, ինչպիսին են պանրային կուլտուրաները, մակարդը և պանրամոմը: Պանրի արտադրության խորհրդատվության և նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտում սերտորեն համագործակցում ենք մեր գործընկեր Գլենգըրի Չիզմեյքինգ ընդ Սըփլայ կազմակերպության հետ: Մենք փորձում ենք պահպանել պանրի արտադրության արհեստագործական ավանդույթները: Մեր նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալ ընտրելու արևմտյան ոճով արտադրված, տեղական առանձնահատուկ պանիրներ: Մենք ներդնում ենք մեր բոլոր ջանքերը` միայն առանձնահատուկ և բարձրորակ պանիրներ արտադրելու համար: Մոտ գտնվելով կաթ արտադրող ֆերմաներին մեր կազմակերպությունն օգտագործում է ամենաթարմ կաթը` ժամանակ չվատնելով տեղափոխման համար, որն էլ մեր կազմակերպության առավելություններից մեկն է: Մենք շատ հպարտ ենք, որ կազմակերպում ենք արժեքավոր արտադրություն:
|
|
|
|